Մարզեր

Վարդենիկի փողոցների հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

1 րոպեի ընթերցում

Վարդենիկի փողոցների հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ավարտին են մոտենում 1-ին, 12-րդ, 17-րդ, 18-րդ, 24-րդ և 25-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք կատարվում են ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 207 միլիոն 398 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվում է Վարդենիկի 1-ին, 12-րդ, 17-րդ, 18-րդ, 24-րդ և 25-րդ փողոցների ասֆալտապատում՝ 3230 գծամետր երկարությամբ և 16150 քմ մակերեսով։ Երկու փողոցում տեղադրվում են ջրահեռացման և ոռոգման առուներ։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ն, մեկնարկել են օգոստոսին։   

Շինաշխատանքներն արդեն իրականացվել են շուրջ 90 տոկոսով, նախատեսվում է դրանք ավարտին հասցնել այս տարվա ընթացքում։ 

Ծրագրի շահառու են հանդիսանում շուրջ 4 հազար բնակիչ։ Այս փողոցներն ասֆալտապատվում են առաջին անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում