Բարձր տեխնոլոգիաներ

Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. կառավարությունը հաստատեց գույքի նվիրաբերման նախագիծը

1 րոպեի ընթերցում

Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. կառավարությունը հաստատեց գույքի նվիրաբերման նախագիծը

Վանաձոր քաղաքում Թումո ստեղծարար կենտրոն կհիմնվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս նպատակով գույքի նվիրաբերման նախագիծն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց՝ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին կենտրոնի բացման համար նվիրաբերվում է Վանաձորի Թատերական փողոցի 1/1 սպայի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը: 

«Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամն առաջիկա 3 տարիներին պատրաստվում է 1 մլրդ 800 մլն դրամի ներդրում իրականացնել այս տարածքում»,- ասաց Խուդաթյանը: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ այժմ հանրապետության ամբողջ տարածքում գործում է 6 Թումո կենտրոն, առաջիկայում նախատեսվում է Թումո կենտրոններ բացել նաև Էջմիածին, Մասիս, Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Մարտունի և Սիսիան քաղաքներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում