Լուվրի թանգարանի կողոպուտի գործով ևս մեկ մարդ է ձերբակալվել

3 րոպեի ընթերցում

Փարիզի հայտնի Լուվրի թանգարանի կողոպուտի գործով ձերբակալվել է երրորդ կասկածյալը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական BFM հեռուստաալիքի տվյալներով, ձերբակալությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ Փարիզի տարածքում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ձերբակալված տղամարդը գողության ժամանակ եղել է հանցանքի վայրում։ Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուվրի թանգարանից գողություն կատարելու գործով ներգրավված երկու կասկածյալները մասամբ ընդունել են իրենց ներգրավվածությունը հանցանքի կատարման գործում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Փարիզի դատախազ Լորա Բեկոն։ 

Նա տեղեկացրել է, որ երկու ձերբակալված տղամարդիկ մեղադրվում են երկրորդ հարկի պատուհանը կոտրելով թանգարան ներխուժելու մեջ՝ մինչ նրանց հանցակիցները սպասում էին փողոցում։ 

«Երկուսն էլ քննիչների մոտ մասամբ ընդունել են իրենց ներգրավվածությունը։ Մենք չենք բացառում, որ հանցանքի կատարման մեջ ներգրավված է ավելի լայն խումբ, այդ թվում և անձնավորություն, ով պատվիրել է գողությունն ու համարվում է առևանգված զարդերի նախատեսված ստացողը»,- ասել է Բեկոն։

Նա ընդգծել է, որ հետաքննության այս փուլում չկան ապացույցներ, որ կատարվածը ներքին գործ է եղել՝ թանգարանի աշխատակիցների մասնակցությամբ։ 

«Զարդերը դեռևս մեզ մոտ չեն։ Սակայն ես շարունակում եմ լիահույս մնալ, որ դրանք կգտնվեն ու կվերադարձվեն Լուվրի թանգարանին»,- ասել է դատախազը։

Ձերբակալված տղամարդկանց հնարավոր է եղել հայտնաբերել հանցանքի վայրում թողած ԴՆԹ հետքերով։ Նրանցից մեկն Ալժիրի 34-ամյա գործազուրկ քաղաքացի է, ով 2010 թվականից ի վեր ապրում է Ֆրանսիայում։ Նրան ձերբակալել էին օդանավակայանում, երտեղ նա պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը՝ 39-ամյա տղամարդը, արդեն գտնվում էր դատական ​​հսկողության տակ՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գողության գործով։

Եվրոպա

Ոստիկանությունը ԴՆԹ-ի հետքեր է հայտնաբերել Լուվրի կողոպտիչների սաղավարտի և ձեռնոցի վրա

Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ