Եվրոպա

Ոստիկանությունը ԴՆԹ-ի հետքեր է հայտնաբերել Լուվրի կողոպտիչների սաղավարտի և ձեռնոցի վրա

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը ԴՆԹ-ի հետքեր է հայտնաբերել Լուվրի կողոպտիչների սաղավարտի և ձեռնոցի վրա

Ֆրանսիացի ոստիկանները ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել այն իրերի վրա, որոնք հանցագործնեը նետել են Լուվրի թանգարանը կողոպտելուց հետո հապճեպ փախուստի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է ABC հեռուստաընկերությունը:

Քննիչների գնահատմամբ՝ սաղավարտի և ձեռնոցների վրա հայտնաբերված հետքերը կարող են դառնալ «առաջին խոշոր բեկումը 102 միլիոն դոլար գումարի թանկարեք իրերի գողության հետաքննության գործում»:

Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան: 

Լրատվամիջոցների տվյալներով՝ միայն կողոպուտից հետո է թանգարանում աշխատել ազդանշանը։ 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ թանգարանի թանկարժեք ցուցանմուշները կգտնվեն, իսկ մեղավորները կկանգնեն դատարանի առաջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում