Ռազմական

ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 28-29-ը ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիտի համանախագահությամբ անցկացվել են ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել ու ամփոփվել են 2025 թվականի ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները, և համաձայնեցվել են 2026 թվականի ծրագրերը։ 

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում ընթացող բարեփոխումների վերաբերյալ։

Երկուստեք կարևորվել է ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը։

Խորհրդակցությունների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մի շարք ուղղություններով ընդլայնելու վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում