Պատգամավոր Մերի Գալստյանը կգործուղվի Ռիո դե Ժանեյրո
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը կգործուղվի Ռիո դե Ժանեյրո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կարգադրություն է ստորագրել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռիոյի խորհրդարանական կանաչ ներդրումների գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանին»,- նշված է փաստաթղթում։