Հայաստան

ԱԽ քարտուղարը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղարը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Անվտանգության Խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը հանդիպման առաջին մասում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում դրանց կարևորությունը:

Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին, ինչի շրջանակներում ծավալել է բովանդակալից քննարկում: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում