Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում հանրային-քաղաքական կյանքում ատելության խոսքի ծավալը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ատելության խոսքի ծավալները մտահոգիչ է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մանասյանը նշեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Ատելության խոսքի առումով Հայաստանում միջավայրն ընդհանրապես ընդունելի չէ: Ծավալները ոչ թե պարզապես շատ են, այլ ծավալներն այնպիսին են, որ, երևի, բացառիկ դեպքերում կարող ենք խոսել դրա բացակայության մասին, և օրինաչափությունը ատելության խոսքի առկայությունն է: Նույնիսկ, ըստ հանրային գործիչների խմբերի, քաղաքական դերակատարների կարող ենք տարանջատել ատելության խոսքի այն տեսակները, որոնք կոնկրետ դերակատարները տարածում են»,- նշեց Անահիտ Մանասյանը: 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, միջազգային գործընկերների հետ գործակցությամբ, սկսել է տարբեր թիրախային խմբերի հետ աշխատանքները՝ ատելության խոսքի կանխարգելման և դրա վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

«Մասնավորապես՝ լրագրողների խմբերի հետ ենք աշխատել, ունեցել ենք բազմապիսի քննարկումներ, վերապատրաստումներ, հատուկ խումբ առանձնացրել ենք ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին, որովհետև կրթական համակարգում և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից այս խոսքի տարածման դեպքերը, նույնպես, չափազանց մեծ ծավալ են կազմում և առավել մտահոգիչ են, քանի որ մի բան է, երբ, օրինակ՝ քաղաքական գործիչն է, իր քաղաքական շահերից ելնելով, ատելության խոսք տարածում, այլ բան է, երբ՝ մասնագիտական, ակադեմիական համայնքները: Վերջերս համատեղ միջոցառում ունեցանք նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հավելեց՝ նաև այլ հանրային իրազեկման աշխատանքներում ևս ատելության խոսքին առնչվող պարտադիր անդրադարձեր են լինում:

Հայերեն

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ