Աֆղանստանի և Պակիստանի միջև Ստամբուլում կայացած բանակցությունները ձախողվել են

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները Ստամբուլում ավարտվել են առանց համաձայնագրի, հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարարը՝ մեղադրելով Քաբուլի պատվիրակությանը առաջընթացը խոչընդոտելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Ստամբուլի բանակցություններն ուղղված էին Աֆղանստանի և Պակիստանի միջև երկարաժամկետ հրադադարի հաստատմանը՝ սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

«Աֆղանական կողմը շարունակ շեղվում էր հիմնական հարցից՝ խուսափելով այն հիմնական կետից, որի հիման վրա սկսվել էր երկխոսության գործընթացը։ Որևէ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն, Աֆղանստանի թալիբները դիմեցին մեղադրանքների, շեղման և խորամանկությունների։ Այսպիսով, երկխոսությունը չկարողացավ որևէ գործունակ լուծման հանգեցնել», - հոկտեմբերի 29-ի առավոտյան հայտարարության մեջ ասել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը։

Հոկտեմբերի 19-ին երկու երկրները Դոհայում համաձայնել էին միջնորդների առաջարկած հրադադարին, սակայն Ստամբուլում Թուրքիայի և Կատարի միջնորդությամբ անցկացված բանակցությունների երկրորդ փուլում միմյանց են մեղադրել ձախողման համար։

Պակիստանի անվտանգության ուժերի աղբյուրը հայտնել է, որ «Թալիբան»-ը հրաժարվել է սանձել պակիստանյան «Թալիբան»-ին՝ առանձին զինյալ խմբավորում, որը թշնամաբար է տրամադրված Իսլամաբադի նկատմամբ։

Աֆղանստանցի աղբյուրը հայտնել է, որ այդ հարցի շուրջ «լարված քննարկումներ» են եղել։ Նա շեշտել է, որ աֆղանական կողմը վերահսկողություն չունի պակիստանյան «Թալիբան»-ի նկատմամբ, որը վերջին շաբաթներին հարձակումներ էր գործել պակիստանյան զորքերի վրա։ 

Աֆղանստանի և Պակիստանի միջև բախումների ընթացքում Իսլամբադը ավիահարվածներ էր հասցրել, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլին՝ թիրախավորելով պակիստանյան «Թալիբան»-ի ղեկավարին։ Թալիբները պատասխանել էին՝ հարվածելով սահմանի երկայնքով տեղակայված Պակիստանի ռազմական դիրքերին։ 

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից