Առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար կհատկացվի ավելի քան 4 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար բյուջեից կհատկացվի շուրջ 4 մլրդ 451 մլն դրամ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

«2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու: Տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև աշնանը տեղի են ունենալու ծավալներով ամենաշատ ՏԻՄ ընտրությունները: Մեր 70 համայնքներից 46-ում 2026 թվականի աշնանն ունենալու ենք ընտրություններ, այսինքն՝ համայնքների 65 տոկոսում»,-ասաց Հովակիմյանը: 

Ընտրություններով պայմանավորված՝ ԿԸՀ-ին 2026-ին բյուջեից կհատկացվի մեծ գումար՝ շուրջ 7 մլրդ 568 մլն դրամ:  

«7.5 մլրդ-ից 485 մլն դրամը ԿԸՀ-ի պահպանման ծախսերն են: ՏԻՄ ընտրությունների համար հատկացվելու է 2.5 մլրդ դրամ, ԱԺ-ի ընտրությունների համար՝ շուրջ 4 մլրդ 451 մլն դրամ»,-նշեց ԿԸՀ նախագահը: 

2021-ին ՏԻՄ ընտրություններին բյուջեից հատկացվել է 1.7 մլրդ դրամ, իսկ խորհրդարանական ընտրություններին՝ 2.8 մլրդ դրամ: «2021-ին տեղամասերից ուղիղ հեռարձակման ծախսն արել է Կառավարությունը: Դա կազմել է 1.1 մլրդ դրամի կարգի: Պահուստային ֆոնդից կառավարությունն ինքն է այդ ծախսն իրականացրել»,-ասաց Հովակիմյանը:

Նա 2026-ի համար ծախսի աճը պայմանավորեց նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի բարձրացմամբ։ 

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին