Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԹ դեսպանի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին: