Գառնիի սեյսմիկ կայանի ճշգրիտ տվյալները թույլ են տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը. Ռոբերտ Ֆլոյդ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Հանդիպմանը ներկա էր նաև Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Նախարար Սարգսյանը,  բարձր գնահատելով արդյունավետ համագործակցությունը, վերահաստատել է այն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը:

Ընդգծելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը՝ նախարարը կարևորել է աշխատակիցների մասնակցությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության վերապատրաստման դասընթացներին ու գիտաժողովներին:

Անդրադառնալով Գառնիի սեյսմիկ կայանի գործունեությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այն տարածաշրջանում միակ միջազգային լիցենզավորված կայանն է, որը ստացված տվյալները արբանյակային կապով իրական ժամանակում փոխանցում է Միջազգային տվյալների կենտրոն, ինչի շնորհիվ ապահովվում է համաշխարհային սեյսմիկ դիտարկումների և միջուկային փորձարկումների վերահսկման գլոբալ համակարգում Հայաստանի մասնակցությունը։ 

Ռոբերտ Ֆլոյդը ողջունելով 2026 թվականին տարածաշրջանային աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկի ընդունումը՝ նշել է, որ մասնակից երկրների ներկայացուցիչների համար այն կլինի միջազգային մշտադիտարկման համակարգի, ազգային տվյալների կենտրոնների ծառայությունների քննարկման, ինչպես նաև փորձի փոխանակման կարևոր հարթակ: 

Ռոբերտ Ֆլոյդի խոսքով՝ Հայաստանը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության համար հուսալի գործընկեր է։ Դրական գնահատելով Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատանքը՝ նա կարևորել է Ազգային տվյալների կենտրոնով Հայաստանի ներկայացվածության ապահովումը համակարգում։ 

Ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում Ռոբերտ Ֆլոյդը շնորհակալություն է հայտնել Արփինե Սարգսյանին՝ ընդգծելով Գառնիի սեյսմիկ կայանի տրամադրած ճշգրիտ տվյալները, որոնք թույլ են տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։

Հանդիպմանը քննարկվել են առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները: 

Կողմերը շնորհակալություն են հայտնել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը՝ համագործակցության շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար։

Հայերեն English Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է