Հայաստան

ԵՄ դիտորդները Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի աշակերտներին են ներկայացրել առաքելության նպատակներն ու գործունեությունը

2 րոպեի ընթերցում

ԵՄ դիտորդները Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի աշակերտներին են ներկայացրել առաքելության նպատակներն ու գործունեությունը

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղ՝ հանդիպելով տեղի դպրոցի աշակերտներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ԵՄ դիտորդները դպրոցի աշակերտներին են ներկայացրել առաքելության նպատակներն ու աշխատանքի էությունը։  

«Հոկտեմբերի 27-ին ԵՄ առաքելության Մարտունու թիմն այցելեց Շատջրեք գյուղի դպրոց, որտեղ 35 աշակերտներ ոգևորությամբ և հետաքրքրասիրությամբ դիմավորեցին մեր առաքելության անդամներին։ Առավոտը լի էր քննարկումներով, ժպիտներով և անկեղծ հետաքրքրությամբ, քանի որ աշակերտները ավելին իմացան Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի և նպատակի մասին»,-ասված է գրառման մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում