ՄԻՊ-ը կոչ է արել արմատական փոփոխություններ իրականացնել մարդու իրավունքների կրթության ոլորտում

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է «Արդարադատության մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար» խորագրով միջոցառմանը և հանդես եկել բացման խոսքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Իր ելույթում Պաշտպանը նշել է, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման խնդիրները շարունակում են մնալ արդիական և բազմաշերտ։ Նրա խոսքով՝ հասարակության մեջ դեռևս խորապես արմատացած են կարծրատիպերն ու խարանները, որոնք խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքում։

«Ցավոք, ահռելի ծավալի են հասնում կարծրատիպերն ու խարանը՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց հաշմանդամություն ունենալու հանգամանքի և համանման այլ հարցերի հետ։ Այս երևույթները ակնհայտ են ինչպես առօրյա շփումներում, այնպես էլ մարզային այցերի ընթացքում»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանի խոսքով՝ նման միտումները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է խորքային և համակարգային փոփոխություն կրթական համակարգում՝ ձևավորելու հանդուրժող և ներառական հասարակություն։

«Ամենակարևորն այսօր այն է, որ կրթական համակարգը, մասնավորապես՝ մարդու իրավունքների կրթությունը, ենթարկվի համապարփակ և խորքային վերափոխման։ Միայն այդպես կարող ենք ձևավորել հասարակություն՝ ազատ խարաններից և կարծրատիպերից», – ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Անահիտ Մանասյանը անդրադարձել է նաև մատչելիության խնդիրներին՝ ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքները։

«Մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ որոշ պետական ինստիտուտներ և արդարադատության շղթայում ներգրավված շենք-շինություններ դեռևս մատչելի չեն։ Ավելին՝ անգամ նոր կառուցվող կառույցները հաճախ չեն համապատասխանում գործող ստանդարտներին։ Սա անթույլատրելի է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իրացնել իր իրավունքները՝ առանց խոչընդոտների և խտրականության»,-նշել է Պաշտպանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները։ Քննարկումը կազմակերպվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության հավասար մատչելիության խթանում» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ։

 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն