Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավար կազմի և ծառայողների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Խորհրդակցության շրջանակներում քննարկվել են համապատասխան ստորաբաժանումների գործունեության արդիականացմանը, տեխնիկական վերազինմանն ու արդյունավետությանը վերաբերող որոշ օրակարգային հարցեր։

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Կոմիտեի նախագահը օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների երեք ծառայողների պարգևատրել է մեդալներով՝ օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, մասնագիտական բարձր պատրաստվածության, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքային գործունեություն ծավալելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում