Մշակույթ

«Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական միջոցառում՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին

1 րոպեի ընթերցում

«Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական միջոցառում՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին

«Հայ մեծանուն մշակութային գործիչներ» հոբելյանական միջոցառումների համար Երևանի  քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Կայթ» կրթամշակութային ՀԿ-ն իր ծրագիրը ներկայացրեց Մանկական այգում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական նախագիծը նվիրված էր հայ մեծ ազգագրագետ և բանահավաք Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին: Միջոցառման ընթացքում ժամանակակից գործիքավորմամբ հնչեցին Հայրիկ Մուրադյանի մանկական ստեղծագործությունները: 

Նախագծի համաձայն տպագրվել են մանկական ինտերակտիվ երաժշտական գրքեր, որոնց ողջ տպաքանակը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող  մանկապարտեզներին ու դպրոցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում