Հայաստան

Հայաստանով տարանցիկ չվերթների թիվն ավելացել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանով տարանցիկ չվերթների թիվն ավելացել է

Ավելացել է Հայաստանով դեպի այլ երկրների տարանցիկ չվերթների թիվը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

Նա վստահեցրեց, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունը հետևյալն է՝ զարգացնել Հայաստանում ինչպես տեղական ավիացիան, այնպես էլ ավիացիան առհասարակ:

«Հայաստանով դեպի այլ երկրներ տարանցիկ չվերթների թիվն է ավելացել: Նաև ավելացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող չվերթների թիվը, որոնց ճնշող մեծամասնության դեպքում օդանավերը հատում են Հայաստանի օդային տարածքը և վայրէջք չեն կատարում Հայաստանում: Եվ մեր գործառույթն իրենց անխափան տեղափոխումը Հայաստանով ապահովելն է, որը լրացուցիչ մուտքեր է ապահովում ՓԲԸ-ի և Հայաստանի պետական բյուջեի համար»,-նշեց Խուդաթյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում