Եվրոպա

Սթարմերը նշանակալի է համարում նոր հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը

2 րոպեի ընթերցում

Սթարմերը նշանակալի է համարում նոր հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Կիևի և նրա կողմնակիցների համար իրավիճակը բարելավվել է ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների և ԵՄ-ի 19-րդ պատժամիջոցների փաթեթի սահմանմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ 

«Այժմ մեզ համար իրավիճակը բարելավվել է…. Գլխավոր խոշոր իրադարձությունը, ես կասեի, այն է, ինչ մենք արել ենք պատժամիջոցների առումով», - ասել է Սթարմերը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ այս ամենը «մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա»։

«Մենք պետք է շարունակենք աշխատել պատժամիջոցների վրա։ Սա իմ գնահատականն է և սա նաև ԵՄ-ի գնահատականն է», - նշել է Սթարմերը։

Օրերս ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական երկու նավթ արդյունահանող ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Լուկօյլ»-ի վեց դուստր ընկերություններ և «Ռոսնեֆտ»-ի շուրջ 30 դուստր ընկերություններ:

Եվրամիությունն իր հերթին ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը և հայտարարել, որ արդեն աշխատանք է տարվում պատժամիջոցների 20-րդ փաթեթի ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում