Սպորտ

Ֆուտզալի հավաքականի համար բարդ մեկնարկ է սպասվում Եվրոպայի առաջնությունում. Ռուբեն Նազարեթյան

2 րոպեի ընթերցում

Ֆուտզալի հավաքականի համար բարդ մեկնարկ է սպասվում Եվրոպայի առաջնությունում. Ռուբեն Նազարեթյան

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կարծիքով` Եվրոպայի առաջնության խմբային փուլում իր գլխավորած թիմին հեշտ մրցակիցներ բաժին չեն ընկել:

«Եվրոպայի առաջնության ժամանակ հիմնականում «հարմար» մրցակիցներ չեն լինում: Առաջնության եզրափակիչ փուլին հասնում են ուժեղագույնները: Իմ կարծիքով մեզ հետ նույն խմբում ընկած Ուկրաինայի հավաքականը նույնիսկ այս առաջնության հաղթողի ֆավորիտներից է: Մենք փորձելու ենք լավ պատրաստվել ու լավագույնս հանդես գալ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նազարեթյանը:

Վերջինիս խոսքով` Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում Ուկրաինայի հավաքականի հետ խաղը իրոք բարդ կլինի, բայց հավաքականն առաջին իսկ խաղից ձգտելու է առավելագույնի: 

«Մեր առաջ խնդիր է դրված դուրս գալ խմբից: Այս խմբում թույլ թիմեր չկան ու անցողիկ թիմեր չկան: Մեզ համար հեշտ չի լինելու»,-առանձնացրեց նա:

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ դեկտեմբերին հնարավոր է մասնակցի մինի մրցաշարի` այդ կերպ նախապատրաստվելով հիմնական մրցաշարին: 

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդգրկված է Ուկրաինայի (հունվարի 22), Չեխիայի (հունվարի 25) ու Լիտվայի  (հունվարի 28) հետ նույն խմբում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում