ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է անվճար հետազոտությունների մեկամսյակ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ), կարևորելով հանրային առողջությունը, նախաձեռնում է անվճար հետազոտությունների մեկամսյակ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ԻՀԱԿ-ից՝ նշելով, որ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 27-ը այցելելով ԻՀԱԿ ամբուլատոր, ստացիոնար կլինիկաներ կամ Թոքաբանության ազգային կլինիկա քաղաքացիները կստանան լիովին անվճար հետազոտություն ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ: 

Կենտրոնից նշում են, որ հետազոտությունների պատասխանը տրամադրվելու է 30-40 րոպեի ընթացքում: Դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ: 

«Հետազոտությունների համար քաղաքացիները կարող են մոտենալ հետևյալ ժամերին՝  Երևան, Մալաթիա-Սեբաստիա` Բաբաջանյան 42 (ստացիոնար կլինիկա)՝շուրջօրյա: Երևան, Ավան` Աճառյան 2 (ամբուլատոր կլինիկա)՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-15:00: Քաղաք Աբովյան, Արզնու խճուղի 10 (Թոքաբանության ազգային կլինիկա)՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-15:00»,- նշում են կենտրոնից:

Հայերեն

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Anthropic-ի հիմնադիրը պահանջում է դանդաղեցնել ԱԲ-ի զարգացումը մարդկությանը սպառնացող վտանգի պատճառով

Իրաքի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Եմենի զարգացումները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին