Սպորտ

Մարմնամարզությունում ապագան լուսավոր է. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

Մարմնամարզությունում ապագան լուսավոր է. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեծ հույսեր է կապում աշխարհի առաջնությունում առաջին անգամ ելույթ ունեցող երիտասարդ մարզիկների հետ:

«Աշխարհի առաջնությունները միշտ էլ դժվար են լինում մեզ համար: Ուրախ եմ ու առավել հպարտ տղաների կատարած աշխատանքով, հատկապես երիտասարդներով, որոնք մեր ապագան  են: Ինձ համար Մամիկոն Խաչատրյանի այս մեդալը հաղթական մեդալ է: Իսկ ինչ վերաբերվում է Համլետ Մանուկյանին, ապա նա իր թույլ տված սխալով էլ ավարտեց վարժությունն ու գրավեց 4-րդ հորիզոնականը: Մարմնամարզությունում ապագան լուսավոր է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Սերոբյանը:

Անդրադառնալով Արթուր Դավթյանին` մասնագետն ընդգծեց, որ մարզիկն իր երկու ցատկերն էլ անթերի է կատարել:

«Ֆիլիպինցին Օլիմպիական խաղերի չեմպիոնն է, ով դարձավ աշխարհի չեմպիոն, նա արեց իր առավելագույնը: Ամեն ինչ արդար է, այդ պահի դրությամբ հնարավոր չէր հաղթել ֆիլիպինցուն: Հոգուս խորքում ես երեքից էլ` Արթուր Դավթյանից էլ, Մամիկոն Խաչատրյանից էլ, Համլետ Մանուկյանից էլ մեդալի ակնկալիք ունեի ու տեսնում եմ, որ շատ մեծ ներուժ ունենք: 18 տարեկան մեր տղաներն աշխարհի առաջնությունում ոչ մի լուրջ վրիպում չեն ունեցել, սա շատ կարևոր փաստ է»,-ասաց  հավաքականի գլխավոր մարզիչը: 

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը դարձան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում