Միացյալ Նահանգներ

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն շարունակում են տարաձայնություններ ունենալ մաքսային գործարքի հիմնական կետերի շուրջ

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն շարունակում են տարաձայնություններ ունենալ մաքսային գործարքի հիմնական կետերի շուրջ

Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները դեռևս փոխհամաձայնության չեն եկել ամերիկյան մաքսատուրքերի և 350 միլիարդ դոլարի չափով հարավկորեական ներդրումների գործարքի  հիմնական պայմանների շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը։

«Ներդրումների չափը, մեթոդը, վնասների և շահույթի ժամանակացույցը և բաշխումը. այս ամենը մնում է փորձաքար։ Միացյալ Նահանգները, բնականաբար, փորձում է առավելագույնի հասցնել իր շահերը, բայց դա չպետք է հասնի նրան, որ աղետալի հետևանքներ առաջացնի Կորեայի Հանրապետության համար», - ասել է Լի Չժե Մյոնը։

«Բանակցություններն ընթանում են, կարծիքների տարբերություններ կան։ Բայց հետաձգումը միշտ չէ, որ նշանակում է ձախողում»,- շարունակել է նախագահը։ Նա վստահություն է հայտնել «ողջամիտ արդյունքի» հասնելու հնարավորության հարցում։ 

Հուլիսի վերջին Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որոնց արդյունքում Վաշինգտոնը համաձայնվել է իջեցնել մաքսային տուրքերը մինչև 15%՝ Հարավային Կորեայի կողմից ԱՄՆ տնտեսությունում 350 միլիարդ դոլար ներդնելու և 100 միլիարդ դոլարի էներգապաշարներ գնելու պարտավորության դիմաց։ Սեպտեմբերին Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ներդրումներ կատարելը առանց արժութային փոխանակման համաձայնություների կարող են ֆինանսական ճգնաժամ առաջացնել Հարավային Կորեայում։

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ է Հարավային Կորեայի հետ մաքսատուրքերի շուրջ գործարքի ստորագրամանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում