Հայկական բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի լուծելու. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայկական բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Շատ կարևոր ենք համարում, որ ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ «մարտունակ բանակ» հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք «պաշտպանունակ բանակ»-ի: Երբ ասվում է «մարտունակ բանակ», չի տեղորոշվում, թե պոտենցիալ մարտը որտեղ կարող է տեղի ունենալ: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն՝ պետք է ի վիճակի լինի պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորությունն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հնարավոր արտաքին միջամտություններից:

Հայերեն English Español Русский Türkçe

Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը

Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League - Rabat 2026»-ին

Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Հունաստանում Հայաստանի դեսպանը կարևորել է Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները

Սիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ով

Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը

2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է 805 անձի