Հայաստան

Կալանավորված անձը փորձել է «Վանաձոր» ՔԿՀ անցկացնել արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ

1 րոպեի ընթերցում

Կալանավորված անձը փորձել է «Վանաձոր» ՔԿՀ անցկացնել արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից վերադարձված կալանավորված անձին ենթարկել են անձնական խուզարկության, իսկ նրա հագուստը և իրերը զննել են տեխնիկական միջոցներով։ Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

«Կալանավորված անձի մոտ առկա սննդամթերքի տարայում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և լիցքավորման լար, իսկ նրա հագին եղած կոշիկների ներբաններից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված՝ ընդհանուր 27,4 գրամ քաշով, և բյուրեղանման փոշեզանգված՝ 2,3 գրամ քաշով, ինչպես նաև 34 հատ գործարանային արտադրության խաղաթուղթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՔԿԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում