Հայաստան

Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հովհաննավանքում հոկտեմբերի 26-ին կայանալիք պատարագին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Փաշինյանը խոսել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։ 

«Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր Սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Նրանք ամենևին մեր Տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ։ Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել։ Եվ այսօրվա Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը։ Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը՝ ներառյալ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու քահանաները»,- ասել է Փաշինյանը։ 

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում հոկտեմբերի 26-ին պատարագ է հրավիրել նույն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը, որը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը մասնակցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանի հրավիրած պատարագին։ 

Տեր Արամ քահան Ասատրյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն կարգալույծ հռչակելու որոշումը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում