Աշխարհ

Հռոմի պապի հատուկ դեսպանորդը հույս ունի, որ Լևոն XIV-ը կկարողանա այցելել Բելառուս

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապի հատուկ դեսպանորդը հույս ունի, որ Լևոն XIV-ը կկարողանա այցելել Բելառուս

Հռոմի պապ Լևոն XIV-ի հատուկ դեսպանորդ կարդինալ Կլաուդիո Գուջերոտին, որը մասնակցում է Բելառուսում Պինսկյան թեմի 100-ամյակի տոնակատարություններին, հույս է հայտնել, որ պապը կկարողանա ապագայում այցելել հանրապետություն:

«Ես մխիթարություն եմ գտնում ձեր աչքերի մեջ նայելով։ Չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին՝ դուք միշտ պահպանում եք ձեր արժանապատվությունը։ Ուզում եմ սա ասել Հռոմի պապին։ Ցանկանում եմ նրան փոխանցել ձեր բոլոր ողջույններն ու աղոթքները։ Հուսանք, որ ապագայում նա կկարողանա անձամբ տեսնել ձեզ և այն, ինչ ես տեսա, երբ այստեղ էի», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Գուջերոտին ասել է Պինսկի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճարում մատուցված պատարագի ժամանակ։ 

Նրա խոսքերը մեջբերել է «Բելտա» լրատվական գործակալությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում