Եվրոպա

Սիյարտոն ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի անցկացման հույս ունի

1 րոպեի ընթերցում

Սիյարտոն ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի անցկացման հույս ունի

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, խոսելով Բուդապեշտում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հեռանկարների մասին, հույս է հայտնել, որ միջոցառումը կանցկացվի, քանի որ այս հարցում երկրների առաջնորդներին ավելի շատ է վստահում, քան լիբերալ լրատվամիջոցներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հա ասել է American Conservative հանդեսին տված հարցազրույցում:

«Ես տեղեկատվություն եմ ստացել, որ այն (գագաթնաժողովը) տեղի կունենա, և ես նախագահ Թրամփին ու նախագահ Պուտինին ավելի շատ եմ վստահում, քան լիբերալ լրատվամիջոցներին», - նշել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը, ինչպես նաև Թրամփը, չեն բացառում ապագայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի անցկացումը։

Թրամփն ինքն է հայտարարել, որ չեղարկել է Պուտինի հետ հանդիպումը՝ պատճառաբանելով դա դիվանագիտական ջանքերում առաջընթացի բացակայությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում