Ռուսաստան

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան միշտ կլինի Ռուսաստանի կողքին

1 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան միշտ կլինի Ռուսաստանի կողքին

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամությունը ներկայում հասել է ամենաբարձր կետին, և այն հավերժ է լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Նա մասնակցել է ՌԴ Կուրսկի մարզի ազատագրմանը մասնակցած Կորեական ժողովրդական բանակի մարտիկների հուշահամալիր թանգարանի հիմնարկեքի արարողությանը։

«Կորեա-ռուսական բարեկամությունը ձեռք է բերել հավերժական կենսական ուժ և անպարտելիության ու կարողության փորձություն է անցել. այն այժմ հասել է իր պատմության գագաթնակետին», - Կիմ Չեն Ընի հայտարարությունը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ երկու երկրների զինվորականները «ցուցադրել են կորեա-ռուսական դաշինքի հզորությունը»։

«Փհենյանը միշտ կլինի Մոսկվայի հետ։ Մեր բարեկամությունն ու համախմբվածությունը լինելու են հավերժ», - եզրափակել է ԿԺԴՀ առաջնորդը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում