Հայաստանի 250-ից ավելի դպրոցներում շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում. ԿԳՄՍ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության նախաձեռնած «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ավարտվել է 59 դպրոցի շինարարություն, որոնցից 25-ը վերանորոգված, իսկ մնացածը կառուցված կամ  վերակառուցված դպրոցներ են: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԳՄՍ  փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում այս պահին ընթանում են 250-ից ավելի դպրոցների շինարարության, կառուցման, վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ: 

Փոխնախարարը մանրամասնեց, որ ծրագրում ընդգրկված դպրոցները ընտրվել են 3 հիմնական սկզբունքով:  

Առաջին սկզբունքը կրթության հասանելիության ապահովումն է: Առաջնահերթ ընտրվել են գյուղական այնպիսի դպրոցներ, որոնք ունեն 100-ից պակաս աշակերտ և շենքային անմխիթար պայմաններ: Աշխարհագրական բաշխվածության տեսակետից ներառվել են բոլոր մարզերը:

«Առանձնացվել են այն բնակավայրերը, որոնք իրենց դիրքով, դպրոցի մեծությամբ առավել նպատակահարմար կլինեն դպրոցների կոնսոլիդացիայի գործընթացում ներառել: Ըստ այդմ, կազմվել է գյուղական այն դպրոցների ցանկը, որոնցում նոր ենթակառուցվածքների անհրաժեշտություն ունենք: Սրան զուգահեռ, բացի շինարարությունից, մենք մեկ այլ կոնցեպտ ենք զարգացնում: Շատ կարևոր է, որպեսզի այն ենթակառուցվածքները, որոնք գյուղերում ստեղծվում են դպրոցների տեսքով, միայն որպես դպրոց չծառայեն, այլ նաև գործեն որպես համայնքային կենտրոններ»,-նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: 

Երկրորդ սկզբունքով ընտրվել են քաղաքային այն դպրոցները, որոնք ունեն 300-ից ավելի աշակերտ և անմխիթար շենքային պայմաններ։ Տրվել են ճարտարապետական լուծումներ, որոնք կստեղծեն բազմաֆունկցիոնալ տարածքներ և կփոխեն ավանդական դասի պատկերը:  

«Ունեցել ենք իրավիճակներ, երբ իրար հարևանությամբ փոքր և կիսախարխուլ 2 դպրոց էին գործում՝ նախատեսված 300 և 200 աշակերտի համար։ Մենք միանգամից 800 տեղանոց նախագիծ ենք ընտրել,- ասաց փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

Երրորդ սկզբունքով ընտրվել են այնպիսի դպրոցներ, որոնք համեմատաբար լավ վիճակում են գտնվում: Այդ դպրոցներում սկսվել են վերանորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները ընթանում են արագ տեմպերով, պահպանվում են շինարարների առաջ դրված որակական պահանջները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրթության ոլորտում չափազանց կարևոր է բովանդակային փոփոխությանը զուգահեռ նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելը՝ հասնելու կառավարության սահմանած նպատակին՝ մինչև 2026 թվականն ունենալ կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված 300 դպրոց և 500 մանկապարտեզ: 

ՀՀ կառավարությունը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում կառուցվող, վերանորոգվող և վերակառուցվող դպրոցների ցանկը հաստատել է 2023 թվականի նոյեմբերին։ 

Լուսինե Ջալալյան

Հայերեն Español

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում