Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ միջուկային զենքի հարցում համաձայնության հասնելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ միջուկային զենքի հարցում համաձայնության հասնելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ առաջիկա հանդիպման ընթացքում ակնկալում է համաձայնության հասնել բոլոր երկկողմ հարցերի, այդ թվում՝ միջուկային զենքի զինանոցի կրճատման վերաբերյալ։ 

«Մենք ունենք ամենամեծ քանակի միջուկային զենքը։ Ռուսաստանը երկրորդ տեղում է։ Չինաստանն իրականում մեծ տարբերությամբ զբաղեցնում է երրորդ տեղը, բայց չորս կամ հինգ տարի անց նա կհավասարվի մեզ։ Եվ մենք քննարկում ենք լարվածության թուլացման հարցը, ինչի մասին արդեն խոսվում է։ Եվ կարծում եմ, որ մենք, հավանաբար, այս հարցում կներգրավենք Չինաստանին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում