Միացյալ Նահանգներ

Հնդկաստանը պատժամիջոցներից հետո կտրուկ կրճատելու է ռուսական նավթի գնումները․ Reuters

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը պատժամիջոցներից հետո կտրուկ կրճատելու է ռուսական նավթի գնումները․ Reuters

Հնդկաստանի նավթավերամշակող ընկերությունները պատրաստվում են կտրուկ կրճատել Ռուսաստանից նավթի ներմուծումը՝ ռուսական երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Այս աղբյուրների համաձայն, մասնավոր «Reliance Industries» ընկերությունը, որը Հնդկաստանում ռուսական նավթի ամենամեծ գնորդն է, մտադիր է կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել դրա գնումը։

«Ռուսական նավթի ներմուծման վերագնահատումը շարունակվում է։ «Reliance»-ը կգործի Հնդկաստանի կառավարության հրահանգներին լիովին համապատասխան», - Reuters -ի հարցմանն ի պատասխան հայտարարել են ընկերությունից։

Reuters-ի մեկ այլ աղբյուր ասել է, որ հնդկական պետական ​​նավթավերամշակող ընկերությունները, այդ թվում՝ Indian Oil Corp.-ը, Bharat Petroleum Corp.-ը, Hindustan Petroleum Corp.-ը և Mangalore Refinery and Petrochemicals-ը, ստուգում են նոյեմբերի 21-ից հետո ակնկալվող ռուսական նավթի մատակարարումների հետ կապված փաստաթղթերը՝ համոզվելու համար, որ դրանք ուղղակիորեն չեն գալիս «Ռոսնեֆտ»-ից կամ «Լուկոյլ»-ից։

Հնդկաստանի նավթային հարցերով նախարարությունը չի պատասխանել թեմայի վերաբերյալ Reuters լրատվական գործակալության հարցմանը։ 

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից ի վեր Հնդկաստանը դարձել է ռուսական զեղչված նավթի ամենախոշոր գնորդը․ 2025 թվականի ինը ամիսների ընթացքում Հնդկաստանը ներմուծել է օրական մոտ 1.7 միլիոն բարել նավթ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում