Իրավունք

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ընդհանուր 11 մլն 308 հազար դրամ. Դատախազություն

1 րոպեի ընթերցում

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ընդհանուր 11 մլն 308 հազար դրամ. Դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը 2025 թվականի հոկտեմբերի 16-ի և հոկտեմբերի 17-ի վճիռներով բավարարվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ ըստ այդմ՝ դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 11 միլիոն 308 հազար դրամ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ երկու ֆիզիկական անձանց՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում