ԱՀԿ-ն Գազայում հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ տարհանում է իրականացրել
1 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ կարողացել է ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տարհանում իրականացնել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր էջում գրել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն հրադադարի սկսվելուց ի վեր առաջին անգամ Գազայի հատվածից կրիտիկական վիճակում գտնվող 41 հիվանդի և 145 ուղեկցող անձի բժշկական տարհանում է իրականացրել», - գրել է Գեբրեյեսուսը։
.@WHO led today medical evacuation of 41 critical patients and 145 companions out of #Gaza - first since the ceasefire.
— Tedros Adhanom Ghebreyesus (@DrTedros) October 22, 2025
Around 15 000 patients are still waiting for approval to receive medical care outside Gaza. We continue to call on countries to show their solidarity and for… pic.twitter.com/GTK1UGGvJy
Նա հայտնել է, որ մոտ 15,000 հիվանդ դեռևս սպասում է Գազայի հատվածից դուրս բժշկական օգնություն ստանալու հաստատմանը։
«Մենք շարունակում ենք կոչ անել երկրներին իրենց համերաշությունը ցուցաբերել և բացել բոլոր ճանապարհները բժշկական տարհանումներն արագացնելու համար»,- գրել է նա։