Ճապոնիան մտադիր է լուծել Ռուսաստանի հետ տարածքային հարցերը և հաշտություն կնքել. արտգործնախարար

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի նոր կառավարությունը՝ Սանաե Տակաիչիի գլխավորությամբ, այսուհետ էլ նպատակ ունի լուծել հարավային Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը և հաշտության  պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ: Այդ դիրքորոշումն է հայտնել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Տոսիմիցու Մոտեգին նշանակումից հետո իր առաջին մամուլի ասուլիսում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Լուծել չորս հյուսիսային կղզիների (խմբ.՝ Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիների հարավային մասը) պատկանելության հարցը և կնքել հաշտության պայմանագիր. մենք կշարունակենք հետևել այս դիրքորոշմանը», - ասել է նա: 

Միևնույն ժամանակ նախարարը խոստովանել է, որ «Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի շուրջ բանակցություններում որևէ առաջընթացի հնարավորության մասին խոսել այժմ հնարավոր չէ»:

Մոտեգին ընդգծել է, որ կառավարության համար առաջնային նշանակություն ունի հարավային Կուրիլյան կղզիներ ճապոնացի նախկին բնակիչների ուղևորությունների վերականգման հարցը՝ իրենց հարազատների գերեզմաններ այցելելու համար: 

«Դա առաջնահերթ հարց է և կարևորագույն մարդասիրական խնդիր», - հայտարարել է նա՝ նշելով, որ Ճապոնիայի կառավարությունն ակտիվորեն կձգտի հասնել Ռուսաստանի կողմից այդ ուղևորությունների վերակագնմանը։

Մոսկվան և Տոկիոն 20-րդ դարի կեսերից վարել են խորհրդակցություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով հաշտության պայմանագրի շուրջ։ Դրան տանող ճանապարհին հիմնական խոչընդոտը մնում են Կուրիլյան կղզիների հարավային մասի նկատմամբ իրավունքների հարցում տարաձայնությունները։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ կղզեխումբը միացվել է ԽՍՀՄ-ին, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք մանր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը:

Ռուսաստան

Ճապոնիան չի հրաժարվի Ուկրաինային աջակցելուց և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից. արտգործնախարար

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն