Ռուսաստան

Ճապոնիան չի հրաժարվի Ուկրաինային աջակցելուց և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից. արտգործնախարար

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան չի հրաժարվի Ուկրաինային աջակցելուց և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից. արտգործնախարար

Ճապոնիայի նոր կառավարությունը՝ Սանաե Տակաիչիի գլխավորությամբ, կշարունակի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի  արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Տոսիմիցու Մոտեգին նշանակումից հետո իր առաջին մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա մենք կշարունակենք աջակցել նրան ամենատարբեր ձևերով և երկարատև խաղաղության հասնելուց հետո կօգնենք վերականգնման ու զարգացման գործում։ Մյուս կողմից, շուտափույթ հրադադարի համար մենք կշարունակենք վճռական գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ, ներառյալ պատժամիջոցների սահմանումը. դա մեր բազային դիրքորոշումն է», - ասել է նա:

Մոտեգին Ճապոնիայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև 2019-ից մինչև 2021 թվականը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում