Հարավային Կովկասի տրանսպորտային նախագծերը ոչ թե մրցակցում են իրար հետ, այլ փոխլրացնում են միմյանց․ Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում մեկնաբանություններն այն մասին, թե Հարավային Կովկասի տրանսպորտային նախագծերը մրցակցում են իրար հետ և կարծում է, որ հակառակը՝ տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովում։

«Թույլ տվեք ասել, որ բացարձակապես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին՝ մեծացնելով Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը։ Մի օրինակ բերեմ.  Վաշինգտոնի հռչակագրի երրորդ կետի իրագործման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց-Սև ծով երկաթուղին՝ ահռելի չափերով մեծացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Ադրբեջանի տարանցման պոտենցիալը»,-նշեց վարչապետը։ 

Նրա խոսքով՝ այս բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար ամենակարևոր պայմանը խաղաղությունն է, որը Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքներով հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 

«Այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» մասին համաձայնագիրը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում, ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ։ Դրան զուգահեռ՝ տրանսպորտային բոլոր հաղորդուղիները հերթով կբացվեն՝ պատմական փոփոխություն բերելով մեր տարածաշրջանին»,-ընդգծեց Փաշինյանը։ 

Վարչապետ Փաշինյանի բնորոշմամբ՝ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, խաղաղությունը, որը հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, TRIPP նախագիծը, տարածաշրջանի երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները Հարավային Կովկասը դարձնելու են ամենագրավիչ տարանցիկ ուղին՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղղություններով, ինչը նշանակում է, որ տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու և նույնիսկ հնարավոր է՝ չհերիքեն մեծացող հոսքերը սպասարկելու համար։

«Այն ահռելի միջազգային հետաքրքրությունը, որն այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը միասին պետք է ճիշտ օգտագործեն՝ տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը երաշխավորելու համար։ Մենք, ի վերջո, ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև զարգացող և բարեկեցիկ Հարավային Կովկաս»,-ասաց վարչապետը։ 

Հայերեն العربية English Español فارسی Русский 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում