Իրավունք

Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. Գլխավոր դատախազություն

2 րոպեի ընթերցում

Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. Գլխավոր դատախազություն

Տավուշի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ «Պատանի երկրապահ» ակումբի մասնաճյուղ ստեղծելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված՝ մանկապարտեզի մասնաշենքն ավելի քան 12 տարի նպատակային նշանակությամբ չի օգտագործվել, ներկայում ևս չի օգտագործվում: 

Տավուշի մարզի դատախազության կողմից դեպքի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն): 

Նախաքննության ընթացքում, Տավուշի մարզի դատախազության և Տավուշի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող մանկապարտեզի մասնաշենքի՝ 286,5 քմ մակերեսով տարածքի նկատմամբ դադարել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի անհատույց օգտագործման իրավունքը. մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում