Իրավունք

Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս մեկ անձ

1 րոպեի ընթերցում

Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս մեկ անձ

Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս  մեկ անձ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից: 

«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- մանրամասնեցին Կոմիտեից

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2 ամիս ժամկետով  կալանավորվել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին ևս 7 անձ, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեիում քրեական վարույթ է նախաձեռնվել կաշառք պահանջելու-ստանալու հոդվածով։ 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում