Եվրոպա

Սիյարտոն ժամանել է Վաշինգտոն՝ նախապատրաստելու Թրամփի այցը Բուդապեշտ

2 րոպեի ընթերցում

Սիյարտոն ժամանել է Վաշինգտոն՝ նախապատրաստելու Թրամփի այցը Բուդապեշտ

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Վաշինգտոն՝ նախապատրաստելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Բուդապեշտ, որտեղ վերջինս պլանավորում է շուտով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր այցի մասին Սիյարտոն գրել է Facebook-ում:

«Դժվարին օրեր են սկսվում», - նշել է Սիյարտոն՝ գրառմանը կցելով լուսանկարներ Վաշինգտոնի օդանավակայանից, որտեղ նրան դիմավորել են ամերիկացի պաշտոնյաները:

Սիյարտոն հոկտեմբերի 20-ին հայտարարել է Վաշինգտոն կատարելիք իր այցի մասին՝ ակնարկելով, որ այնտեղ է մեկնում Թրամփի այցի նախապատրաստման համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Հունգարիան շատ մեծ նշանակություն է տալիս ոչ միայն առաջիկա ռուս-ամերիկյան գագաթնաժողովին, որը կարող է կարևոր քայլ լինել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ճանապարհին, այլև ամերիկա-հունգարական բանակցություններին՝ մտադրվելով դրանք կենտրոնացնել տնտեսության հարցերի վրա: Բուդապեշտը, մասնավորապես, շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի վերականգնման հարցում, որը չի երկարաձգվել Ջո Բայդենի վարչակազմի կողմից։

Հոկտեմբերի 16-ին Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ իրենք պայմանավորվել են շուտով հանդիպել Բուդապեշտում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում