ՀՀ ԿԳՄՍ նախարարը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ընթացող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին ծանոթանալու համար:
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կապալառու կազմակերպության պատասխանատուները նախարարին տեղեկացրել են արված շինարարական աշխատանքների մասին։
Ժաննա Անդրեասյանը շեշտել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի կարևորությունը՝ որակի ու ժամկետների պահպանման տեսանկյունից։