Եվրամիության մի քանի առաջնորդներ մտադիր են ներկա գտնվել Թրամփ-Պուտին նախատեսվող հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Եվրոպական երկրների մի քանի առաջնորդներ մտադիր են իրավունք ստանալ՝ ներկա գտնվելու ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում պատրաստվող հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն:

Ըստ հրատարակության աղբյուրի՝ ԵՄ-ի առանձին առաջնորդներ ձգտելու են հասնել Թրամփի և Պուտինի հանդիպմանը ներկա գտնվելու իրավունքին, ինչպես նաև ապահովել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությունը բոլոր բանակցություններին։

Նշվում է, որ եվրոպացիներն ամենից շատ վախենում են, որ Թրամփը կրկին «կբռնի Պուտինի կողմը» խաղաղության պայմանները որոշելու հարցում և կճնշի Զելենսկուն, որպեսզի նա համաձայնի Ռուսաստանի պայմաններին, հնարավոր է՝ երկրի արևելքում զգալի տարածքներ զիջելու գնով։

Հոկտեմբերի 16-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցից հետո Սպիտակ տան ղեկավարը հետո հայտարարել է, որ երկրները կկազմակերպեն բարձր մակարդակի բանակցություններ, որին կհետևի երկու երկրների նախագահների հանդիպումը Բուդապեշտում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, իր հերթին, հայտարարել է, որ արդեն հանձնարարել է հանձնաժողով ստեղծել այս գագաթնաժողովը կազմակերպելու համար։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան