Մեկնարկել են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացները

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրը կարող է դառնալ խնամատար ծնող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խնամքի կարիք ունեցող երեխաների համար։ 

Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե.

  • Մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում
  • Չափահաս եք
  • Վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել Ոստիկանությունում՝ որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։ 

Խնամատար ծնող դառնալու պարտադիր պայմաններից է նաև մասնակցել համապատասխան դասընթացների, որոնք հնարավորություն են տալիս գնահատել սեփական ուժերը, զարգացնել հմտություններն ու կարողությունները, ճանաչել այն խնդիրները, որոնց կարող են բախվել խնամատար ընտանիքներում խնամք ստացող երեխաները։ 

Յունիսեֆի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսավորմամբ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվելու է անվճար դասընթացներ, որոնց կարող են մասնակցել այն անձինք, ովքեր համապատասխանում են խնամատար ծնող դառնալու նվազագույն չափանիշներին և ցանկություն ունեն իրենց հոգատարությունն ու սերը փոխանցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։ 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաթուղթը՝ հետևյալ հղմամբ կամ զանգահարել 055 086 111 կամ 095 605 600 հեռախոսահամարներով։

Հայերեն

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացմամբ եզրափակվել է «Վերելք» փառատոնը

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ