ԱՍՀ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացիկ ուղղություններին, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների, սոցիալ-տնտեսական ինտեգրման և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Դիտարկվել են նաև ապաինստիտուցիոնալացման, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ուղղություններով փորձի փոխանակման ու փոխադարձ այցերի կազմակերպման հնարավորությունները։

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ արդյունավետ գործընկերությունը՝ շեշտելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունը։ Այս համատեքստում Արսեն Թորոսյանը խոսել է ԱՍՀ նախարարության կողմից հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացի մասին, որի շրջանակում 2020-2025 թթ․ «Վորլդ Վիժն Հայաստանը» անհրաժեշտ ծառայություններ է տրամադրել ավելի քան 5500 երեխայի և նրանց ընտանիքների։ 

Րաֆֆի Դուդակլյանը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցության դերը՝ կարևորելով պետական և հասարակական հատվածների համատեղ ջանքերի դերը սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը տեղահանված անձանց սոցիալական ներառման, երեխաների իրավունքների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ։

Հայերեն

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացմամբ եզրափակվել է «Վերելք» փառատոնը

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ