Հայաստանը շատ մոտ է իմ սրտին. իտալացի ականավոր տենոր Վիտտորիո Գրիգոլոն բացառիկ համերգով կներկայանա Երևանում

7 րոպեի ընթերցում

Նշանավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոն առաջին անգամ մենահամերգով կներկայանա Երևանում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարելով հանրահայտ ստեղծագործություններ։

Համերգը, որը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, տեղի կունենա հոկտեմբերի 21-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Վիտտորիո Գրիգոլոն ասաց, որ առաջին անգամ այսօր է հանդիպել Թոփչյանին, և երաժշտությունը նրանց միավորել է։ Նա շնորհակալություն հայտնեց դիրիժորին, համերգի գաղափարի հեղինակ Վահան Վարդապետյանին, ինչպես նաև այն ամբողջ թիմին, որի ջանքերով իրականանալու է սպասվող երեկոն, որի կխոսի հայ-իտալական բարեկամական կապերի մասին։

«Չեք կարող պատկերացել, թե ձեր երկիրը որքան մոտ է իմ սրտին։ Միշտ հմայված եմ եղել, հիացել եմ հայկական երաժշտությամբ. հաճախ եմ լսում «Դլե յաման» երգը, ինձ գրավում են դուդուկի մեղեդիները։ Կարծում եմ՝ շատ կարևոր է իմանալ այն երկրի մշակույթն ու երաժշտարվեստը, որտեղ ելույթ ես ունենալու»,-ասաց արտիտսն ու որոշեց նաև այլ փակագծեր բացել՝ ընդգծելով, թե ինչ այլ հանգամանքով է պայմանավորված նրա կապվածությունը մեր երկրի հետ։ Վիտտորիո Գրիգոլոն ցույց տվեց իր ձեռքը, որի վրա հայերեն սիրո խոստովանություն էր դաջված. «Ես սեր տեսա առաջին անգամ, երբ  հասկացա, որ դու միակն ես...»։ «Հայկական մշակույթի մի մասը բառի բուն իմաստով իմ մարմնի վրա է, և ես կմեռնեմ նրա հետ»,-շեշտեց նա։

Արտիստի խոսքով՝ իրեն ոչ միայն հետաքրքիր է դասական և ժողովրդական երաժշտությունը, այլև հայկական փոփը։ Նա համագործակցել է Ռազմիկ Ամյանի հետ, որի երգերից մեկի տողերը կատարեց ասուլիսին։  «Անհրաժեշտ է իմանալ երկրի անցյալը և ներկան։ Ես դասական երգիչ եմ, բայց փորձում եմ նաև երաժշտության ժամանակակից ուղղություններն իմանալ»,-ընդգծեց երգիչը։

Վիտտորիո Գրիգոլոյի համերգներն անցնում են լեփ-լեցուն համերգասրահներում, հարյուրհազարանոց մարզադաշտերում, ամֆիթատրոններում ու աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։ Նա հանդես է եկել փոփ, ռոք, ջազ, օպերային լեգենդներ Սթինգի, Բրայան Մեյի, Ջեյմս Թեյլորի, Լուչանո Պավարոտիի և այլոց հետ։

Երևանում հանդիսատեսին սպասվում է ամենասիրված, հանրահայտ, ժամանակակից  ու դասական երգերի և մեղեդիների ունկնդրում և աննկարագրելի վայելք՝ Volare, My Way, Arivederci Roma, Կարուզո, համերգը կեզրափակվի Կավարադոսիի հայտնի արիայի և Queen ռոք խմբի The Show Must Go On երգով:

«Յուրաքանչյուր ստեղծագործություն կորցնում է հոգին, եթե չես փորձում որևէ իմաստ փոխանցել հանդիսատեսին։ Կախված նրանից, թե ինչպես ես արտաբերում Շեքսպիրի «Լինել, թե չլինել» արտահայտությունը, իմաստը փոխվում է։ Թատրոնում հնարավոր է ճիշտ ժամանակին լռել, իսկ օպերայում այդպես չէ, ուստի անհրաժեշտ է լիարժեք արտահայտել զգացմունքները, հույզերը, որոնք բովանդակալից կդարձնեն ստեղծագործությունը։ Ամեն անգամ տարբեր կերպ է ստացվելու, նորովի ես ներկայացնելու երաժշտությունը, որովհետև մարդ ես, իսկ մարդկության գեղեցկությունը հենց նրանում է, որ երբեք չի կարող նույն կերպ կրկնել որևէ բան»,-հավաստիացրեց Գրիգոլոն։

Նա հրաշալի համերգ խոստացավ երաժշտասերներին՝ նշելով, որ հետաքրքիր անակնկալ է մատուցելու բոլորին։

New York Times-ը Գրիգոլոյի մասին գրել է. «Նրա ձայնը ձգողական մեծ ուժ ունի, Գրիգոլոյի ձեռքում այն կրակոտ ու ճկուն գործիք է, որին նա տիրապետում է կատարելապես և մեծ կրքով, այն առողջ ու բազմազան արտահայտչամիջոցներով հարուստ ձայներից է, որն առանձնանում է հզորության ու գեղեցկության բացառիկ համադրությամբ»:

Գրիգոլոն տենորի գլխավոր դերերգերով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝ Միլանի Լա սկալայից մինչև Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Լոնդոնի Քովենթ Գարդենից մինչև Բուենոս Այրեսի Կոլոն: 

Նրա խաղընկերներն են եղել նաև այնպիսի հայ անվանի օպերային երգիչներ, ինչպիսիք են Հասմիկ Պապյանը, Լիանա Հարությունյանը, Նինա Մինասյանը, Բարսեղ Թումանյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը: 

Մեծ հաջողության են արժացել նաև Գրիգոլոյի ձայնագրությունները՝ Բերնսթային «Վեսթսայդյան պատմություն» ոսկյա և պլատինե դեբյուտային ալբոմով նա առաջադրվել  է «Գրեմմի»-ի, մեծ միջազգային արձագանք ու ճանաչում ունենա նաև  Sony Classical-ի հետ ձայնագրած մի շարք ձայնասկավառակներ, որոնք առաջին հորիզոնականներն են գրավում դասական ալբոմների վարկանիշային աղյուսակներում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանն ու Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում կկայանա համերգը, անցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Վիտտորիո Գրիգոլոյի երևանյան համերգի նախաձեռնողն է բժիշկ, մշակութային, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը։

Վարդապետյանն արվեստի մեծ սիրահար է։ Հաճախ է մասնակցում բարձրակարգ նվագախմբերի, արտիտսների համերգներին։ Խոստավանեց՝  տարբեր նվագախմբերի կատարումներին ծանոթանալով՝ հաճախ համեմատում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախբի հետ, և սիրտը հպարտությամբ է լցվում, քանի որ շատ դեպքերում մեր նվագախմբի մակարդակը ոչ միայն չի զիջում, այլև գերազանցում է արտասահմանյան նվագախմբերին։ «Վստահ եմ, որ 100-ամյա նվագախմբի հոբելյանական համերգների մեջ տեղ գտած այս երեկոն պետք է լինի կուլմինացիոն, որովհետև Վիտտորիո Գրիգոլոն աշխարհի ամենաերևելի արտիստներից է։  Բեռլինի օպերաներից մեկում տպավորվել էի նրա փայլուն կատարումներով և մաեստրո Էդուարդ Թոփչյանին ասացի այդ մասին։ Նա մի քանի ամիս անց անակնկալ մատուցեց ինձ՝ տեղեկացնելով, որ հրավիրել են Վիտտորիոյին, և նա հանդես է գալու երևանյան համերգով»,-պատմեց Վարդապետյանը։

Նա Վիտտորիո Գրիգոլոյի երևանյան համերգը մեծ նվեր համարեց Հայաստանի հանդիսատեսի համար և հավաստիացրեց՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեր պետության  բարձրագույն արժեքներից է, որը պետք է փայփայել, իսկ այդ գործում մեծ դեր ունի մաեստրո Էդուարդ Թոփչյանը։

Հայերեն Français Türkçe

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26