Եվրոպա

Օրբանը Հունգարիայի համար շատ կարևոր է համարել Բուդապեշտում պլանավորված ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

Օրբանը Հունգարիայի համար շատ կարևոր է համարել Բուդապեշտում պլանավորված ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը

Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը երկրի համար հույժ կարևոր է համարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Բուդապեշտում պլանավորված գագաթնաժողովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ուկրաինայում հակամարտության երեք տարվա ընթացքում Հունգարիան կորցրել է 9,1 միլիարդ ֆորինտ (23,1 միլիարդ եվրո)։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հունգարական ընտանիք կորցրել է ավելի քան 2 միլիոն ֆորինտ (շուրջ 5000 եվրո)։ Էներգակիրների գները բարձրացել են, կտրուկ մեծացել է գնաճը, իսկ (Ռուսաստանի դեմ) պատժամիջոցները թուլացրել են երկիրը. նվազել է առևտրի ծավալը, աճել են տոկոսադրույքները. հենց այդ պատճառով է Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը համապատասխանում Հունգարիայի հիմնարար գոյութենական շահերին», - Օրբանի խոսքը մեջբերել է RTRS հեռուստառադիոալիքը։

«Այս գագաթնաժողովի հաջողության համար մենք ամեն բան կանենք մեր ուժերի չափով», - հավելել է նա։

Հոկտեմբերի 16-ին Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել է Բուդապեշտում շուտով հանդիպելու պայմանավորվածության մասին։ Օրբանն իր կողմից ասել է, որ արդեն հանձնարարել է ձևավորել հանձնաժողով այդ գագաթնաժողովի կազմակերպման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում