Տնտեսություն

Կենտրոնական բանկի անունից ուղարկվում են ֆիշինգային նամակներ

1 րոպեի ընթերցում

Կենտրոնական բանկի անունից ուղարկվում են ֆիշինգային նամակներ

Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ վերջին օրերին ԿԲ անունից քաղաքացիներին և կազմակերպություններին ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային հասցեից՝ կցված PDF ֆայլերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԲ-ն։

Հաղորդագրության համաձայն՝ նշված նամակները կեղծ և վիրուսային բնույթ ունեն։

Կենտրոնական բանկը հորդորում է չբացել նամակների կցված ֆայլերը, չսեղմել նամակներում տեղադրված հղումներին, անմիջապես ջնջել նման նամակները։

«Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից», – նշված է հաղորդագրության մեջ։

ԿԲ-ն նաև կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն և հետևել կիբեռանվտանգության հիմնական կանոններին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում