Վարչապետն այցելել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և դեսպանության գործունեությանը։
Քննարկվել են դեսպանության և Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։