Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի ադրբեջանցի գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի ադրբեջանցի գործընկերոջ հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Ալեն Սիմոնյանը հայտնել է իր «Տելեգրամ»-ի իր ալիքում հրապարակած տեսանյութում։

«Մեկնում եմ Ժնև, որտեղ տեղի է ունենալու IPU (Միջխորհրդարանական միություն) 151-րդ համաժողովը, ուր Հայաստանի Հանրապետությունն իր պատվիրակությամբ նույնպես մասնակցություն է ունենալու։ Ուզում եմ տեղեկացնել, որ ամսի 21-ին նախատեսված է նաև իմ և ադրբեջանցի գործընկերոջ հանդիպումը։ Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել, կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է, որովհետև մեր երկու երկրների հանրությունների միջև վստահության վերականգնման հարց կա, որը պառլամենտականները, թերևս, ամենալավ կերպով կարող են լուծել», - ասել է Սիմոնյանը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում