Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը և «Գրին Ռոք» հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր

3 րոպեի ընթերցում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը և «Գրին Ռոք» հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանուն Դիլիջանի կայուն մշակութային զարգացման։ 

Հուշագրի համաձայն՝ «Գրին Ռոք» հիմնադրամը կաջակցի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի ցուցադրության աշխատանքներին, ինչպես նաև կներգրավվի մի շարք համատեղ կրթական, հետազոտական և ցուցահանդեսային նախագծերի իրագործման մեջ։ Կողմերը նախատեսում են համատեղ ջանքերով ստեղծել նոր հարթակներ, որտեղ ժամանակակից մոտեցումներով կներկայացվի հայկական ժողովրդական արվեստի հարուստ ժառանգությունը։

Բացի այդ, հիմնադրամը պարտավորվում է աջակցել թանգարանին նոր գործընկերների և հովանավորների ներգրավման, ինչպես նաև ֆոնդահայթայթման միջոցառումների կազմակերպման գործընթացում՝ ապահովելով նախաձեռնությունների երկարաժամկետ և կայուն զարգացում։

Համագործակցությունը կներառի նաև հետևյալ ուղղությունները՝ հետազոտական գործընկերություններ, կրթական և ուսուցողական ծրագրեր, միջոցառումներ և փառատոներ, արվեստի կացարաններ, թվային ծրագրեր, մշակութային ժառանգության պահպանում, կատալոգների և ալբոմների տպագրություն և այլն։

«Այս հուշագիրը կարևոր քայլ է դեպի նոր ձևաչափերի մշակութային համագործակցություն՝ հիմնված վստահության, համատեղ մտածողության և ընդհանուր արժեքների վրա։ Մենք հավատում ենք, որ Ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը կդառնա հայկական ավանդական արհեստների վերածննդի և նորարարության կենտրոն»,-նշում է «Գրին Ռոք» հիմնադրամի ղեկավար Կատյա Բրեդիխինան։ 

«Ժողովրդական արվեստների թանգարանի համար այս համագործակցությունը բացառիկ նշանակություն ունի։ Մենք բարձր ենք գնահատում հիմնադրամի պատրաստակամությունն ու վստահությունը և հավատում ենք, որ այս գործընկերությունը նոր կյանք կտա հայկական ժողովրդական արվեստի ուսումնասիրությանն ու պահպանությանը»,-նշել է Ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը։ 

Հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ ձևավորելու միջավայր, որտեղ ազգային ժառանգությունը ոչ միայն պահպանվում է, այլև զարգանում՝ դառնալով ներշնչանք նոր սերունդների համար։

 

 

Հայերեն

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան