Ինժեներական քաղաքում պաշտոնապես մեկնարկել է Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ hոկտեմբերի 17-ին Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագրի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, բացման խոսքում նախարար Հայրապետյանը կարևորել է Plug and Play միջազգային աքսելերատորի երկարաժամկետ մուտքը Հայաստանի տեխնոլոգիական միջավայր՝ ընդգծելով վերջինիս դրական ազդեցությունը ոլորտի զարգացման գործում։

Նախարարը նշել է, որ դրա վկայությունն են նաև համաշխարհային ստարտափ էկոհամակարգի ինդեքսի վերջին տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանը 2024 թվականին երեք հորիզոնականով բարելավել է իր դիրքը 2023-ի համեմատ։

«Միջազգային աքսելերատորի ներկայությունը Հայաստանում մեծ նշանակություն ունի։ Այն ամբողջությամբ համահունչ է մեր ռազմավարական նպատակին, այն է` Հայաստան բերել նոր գիտելիք և փորձ»,- նշել է նա։

Բացման խոսքով հանդես են եկել նաև Plug and Play Գերմանիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը և համագործակցությունների գծով տնօրեն Ալֆրեդո Գոմես Սորիան։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում ընտրված 20 ստարտափները՝ Aeda Wallet, AgroLink, BarControl (InvTech LLC), Biogen Nanotechnologies, Brain Mapping Research Center, COPA, Expath, Gampr.ai, Grintraq, HICARE GROUP, HogaTAR, Kartes Analytica, LitArchive, rBlox, SoundGate, StepX Armenia, TAOS-Health Risk Management, Testops, TopMessage, TrainForge։ 

Նշվում է, որ ՀՀ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ Plug and Play միջազգային աքսելերացիոն կազմակերպության հետ մեկնարկել է եռամյա համագործակցություն: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 ինկուբացիոն, 2 նախաաքսելերացիոն և 2 աքսելերացիոն փուլ՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 15–20 ստարտափ։

Ծրագրի ընթացքում Հայաստան  կժամանեն բարձ որակավորում ունեցող միջազգային մասնագետներ, ովքեր կմատուցեն անհատական մենթորություն և խորհրդատվություն՝ բիզնեսի զարգացման, գործընկերային կապերի ձևավորման և նորարարական գաղափարների իրագործման ուղղություններով։

Հայերեն العربية English Français

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ